ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիսիանի քաղաքապետարանում քաղաքապետի ծննդյան տարեդարձը նշել են՝ նրա նկարով վերնաշապիկներ հագած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ նոյեմբերի 5-ին կայանալիք Սիսիան համայնքի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել նաև Սիսիանի գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Վերջինս հայտնի է նրանով, որ իր ծննդյան օրը՝ ապրիլի 28-ին, համայնքապետարանի աշխատակիցներին ստիպել էր հագնել իր նկարներով շապիկներ և խմել իր դիմանկարով զարդարված կոնյակի շշից:

Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, թե ինչպես է քաղաքապետարանի աշխատակազմը նշում Սարգսյանի 39-ամյակը:

Հավելենք, որ այս պահին տեսանյութը ջնջվել է յութուբյան էջից, սակայն մեր աղբյուրների պնդմամբ, շուտով այն նորից կհայտնվի համացանցում:




Լրահոս