Եվրասիական տարածքում ԵԱՏՄ-ն այլընտրանք չունի. Տիգրան Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) «Եվրասիական ինտեգրացում» 12-րդ միջազգային խորհրդաժողովում, հայտարարել Է, որ «Եվրասիական տնտեսական միությունը «բնական տարածք Է Միության երկրների քաղաքացիների համար»:

«Մեր խնդիրն Է՝ բարենպաստ պայմաններ ստեղծել նրանց եւ բիզնես-հանրակցության համար: Դա նշանակում Է՝ վերացնել խոչընդոտները, սահմանափակումները, որպեսզի մարդիկ, կապիտալները, ապրանքներն ու ծառայությունները կարողանան ազատորեն տեղաշարժվել, տեղեկացնում Է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունը: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ դրան կարելի Է հասնել ապագային միտված ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով: «Թվային փոխակերպումը, մասնավորապես, ակնհայտ գլոբալ թրենդ Է, եւ եթե մենք այստեղ ուշանանք, ապա ի հայտ կգան նոր խոչընդոտներ, բացառումներ եւ սահմանափակումներ»,-ասել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Գնահատելով ընթացիկ ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը՝ Տիգրան Սարգսյանն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ստեղծվել Է, որպեսզի ապահովի այն փոփոխությունների համաձայնեցվածությունը, որոնք Միության բոլոր երկրներում պետք Է տեղի ունենային ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ընդհանուր շուկաների անցնելիս: «Մենք պետք Է արտահայտենք մասնակից բոլոր հինգ երկրների շահերը»,-նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Դրա համար հանձնաժողովը շարունակում Է միասնական մաքսային կանոնների ձեւավորման, ընդհանուր տեխնիկական կանոնակարգերի, ֆիտոսանիտարական եւ անասնաբուժական պահանջների մշակման աշխատանքը: Այսօր այն գործունեության մոտավորապես 50 տոկոսը, որով զբաղվում Է ԵԱՏՀ-ն, այս կամ այն կերպ կապված Է խոչընդոտների, բացառումների, սահմանափակումների վերացման հետ»: «Սպիտակ գրքի» ստեղծումը, որում մենք փորձեցինք ոչ թե պարզապես նկարագրել այդ խոչընդոտները, այլեւ երկրների համաձայնեցված դիրքորոշում գտնել դրանց վերացման համար, կարելի Է համարել այս տարվա մեծ բեկումը»,-համոզված Է Տիգրան Սարգսյանը:

«Միաժամանակ մեզ շարունակ հարկ Է լինում վերաիմաստավորել ինտեգրացման ընթացքը,-նշել Է նա:-Այսօր հրատապ խնդիր Է հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումը եւ, համապատասխանաբար, պատասխանատվության մակարդակի բարձրացումը: Ընդլայնել վերազգային մարմնի պատասխանատվության ոլորտը՝ նշանակում Է ուշադրությունը դարձնել ընդհանուր շահերի վրա»:

«Եթե մենք ստեղծել ենք բոլոր կողմերի շահերն արտահայտող վերազգային մարմին, այն պետք Է աշխատի: Ուստի լիազորությունները պետք Է ընդլայնվեն: Դրանով իսկ ընդհանուր ապագայի համար հանձնաժողովի պատասխանատվությունն ավելի բացահայտ կլինի: Եվ այս տեսակետից օգտակար Է Եվրամիության փորձը, որովհետեւ համաշխարհային պրակտիկայում մենք, հավանաբար, երկրորդ տնտեսական միավորումն ենք՝ նման խորը ինտեգրացմամբ եւ վերազգային մարմնով»,-ընդգծել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Հանձնաժողովի դիրքորոշումը աջակցություն Է գտել լիագումար նստաշրջանի բոլոր մասնակիցների կողմից: Մասնավորապես, այն մասին, որ հարկավոր Է ուժեղացնել վերազգային ինստիտուտների դերը, նշել Է ՌԴ Ռազմավարական մշակումների կենտրոնի խորհրդի նախագահ Ալեքսեյ Կուդրինը: Մասնավորապես, նա հայտարարել Է, որ «Ռուսաստանը պետք Է ըստ Էության ավելի համարձակ իր ինքնիշխան իրավունքները պատվիրակի այդ մակարդակ, հրաժարվի իր որոշ ինքնուրույնությունից եւ ազգային Էգոիզմից»:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ «ինտեգրացիոն գործընթացների ապագան մեծապես կախված Է այն բանից, թե Միության երկրները կկարողանան արդյոք համատեղ պատասխանել գլոբալ բոլոր մարտահրավերներին»: Տիգրան Սարգսյանը վստահ Է, որ միայն միասին, մեկ ինտեգրացիոն միավորման մեջ կարելի Է հաջողակ դառնալ եւ իր տեղը գտնել աշխարհի առաջատարների շարքում: Դա թույլ կտա բարձրացնել քաղաքացիների բարեկեցության մակարդակը եւ ապահովել եվրասիական բիզնեսի մրցունակությունը:




Լրահոս