ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազգային պատկերասրահը դատի է տվել Ֆինանսների նախարարությանը. ինչ են պահանջում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազգային պատկերասրահը դատի է տվել Ֆինանսների նախարարությանը. ինչ են պահանջում

Հայաստանի ազգային պատկերասրահը դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությանը` պահանջելով անվավեր ճանաչել իր դեմ կայացված ակտը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարվա մայիս եւ ապրիլ ամիսներին ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել Հայաստանի ազգային պատկերասրահում, հայտնաբերել, որ պետական բյուջեից հատկացված գումարները ճիշտ ճանապարհով չեն օգտագործվել, կամ այլ նպատակների համար պետք է օգտագործվեին հատկացված գումարները, ինչը չի իրականացվել, եւ ըստ այդմ համապատասխան ակտ է կայացրել:

Ու հիմա Հայաստանի ազգային պատկերասրահը պետք է վերականգնի ֆինանսների նախարարության կողմից տրամադրած գումարը, որը ըստ մեզ հասած լուրերի՝ կազմում է մոտ 40 միլիոն դրամ: Բայց քանի որ պատկերասրահի ղեկավարությունը համամիտ չէ նախարարության այս որոշման հետ, դիմել է դատարան` պահանջելով կայացված ակտերն անվավեր ճանաչել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: