Մեկ օրում` 11 մարմնական վնասվածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել են 10-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։ Բացահայտվել է գողության 9, խարդախության 4, ապօրինի ծառահատման 2, անձի առևանգման և պաշտոնեական
լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 26-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս