Ինչու է Կենտրոնի թաղապետը դատի տվել Գագիկ Ծառուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ դատական հայցեր է ներկայացրել Երեւան քաղաքի դատարան՝ աղբահանության գումարները չվճարելու պատճառաբանությամբ: Armlur.am֊ը փորձեց հասկանալ` ինչու կոնցեռնը չի վճարում աղբահանության գումարները։ Ի պատասխան ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն տեղեկությունը, թե «Մուլտի գրուպ» կոնցեռնը չի վճարում աղբահանության գումարները, իրականության հետ անգամ հեռավոր առնչություն չունի:

«Մուլտի Գրուպ կոնցեռնի կազմում ընդգրկված որևէ ձեռնակության մասով երբեք նման խնդիր չի եղել և չի էլ լինի վստահաբար: Ինչ վերաբերում է մատնանշված աղբահանության թեմային, ապա ասեմ, որ այս մասին համապատասխան գրագրությամբ հիմնավորված է, որ վարչական մարմինը աղբահանության գումարների գանձման մասով կատարել է սխալ և ոչ պրոֆեսիոնալ հաշվարկ: Մասնավորապես սպորտային նշանակություն ունեցող շուրջ 10 հազար ք.մ տարածքը հաշվարկելով որպես հանրային սննդի տարածք, որն իրականում զբաղեցնում է ընդամենը 107 ք.մ», – նշեց նա:

Տոնոյանը մեզ փոխանցեց, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ղեկավարության կողմից վարչական շրջանի պատասխանատուներին բազմիցս կոչ է արվել ձեռնպահ մնալ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին չգործող պայամանագրերի հիման վրա դրամական պահանջներով առաջարկություններ անելուց ու ներկայացնելուց:




Լրահոս