ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չէի սպասում նման ընդունելության, շատ զգացված եմ. Նորբերտո Բալեկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ-ն տեսանյութ է պատրաստել Հայաստանի Ազգային հավաքականի նորեկ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի մասին: Ֆուտբոլիստն արդեն հասցրել է պաշտոնական ֆոտոսեսիա անցկացնել Հայաստանի հավաքականի մարզաշապիկով, գնդակով հնարքներ ցույց տալ և ճեպազրույց ունենալ ՀՖՖ մամուլի ծառայության հետ:

«Արագ որոշում էր. ընտանիքիս անդամների հետ խորհրդակցելուց հետո համաձայնությունս տվել եմ, քանի որ մեր ամբողջ ընտանիքը սերտ կապված է Հայաստանի հետ մեր արմատներով, դրա համար դժվարություն չի առաջացրել: Պապս Հայաստանում եղել է մի քանի տարի առաջ, ինձ շատ է պատմել Հայաստանի մասին: Հավաքականի խաղերի տեսանյութերը դիտել եմ, ու հավաքականին բավականաչափ ծանոթ էի գալուց առաջ: Բնականաբար, շատ զգացված եմ, չէի սպասում նման ընդունելության: Պետք է ամեն ինչ անեմ, որ արդարացնեմ երկրպագուների ջերմ վերաբերմունքը իմ խաղով: Ողջ ուժերս ներդնելու եմ հավաքականի հետ հաջողության հասնելու համար: Անհամբեր սպասում եմ այսօրվա մարզումային պրոցեսի սկսվելուն: Ամեն ինչ անելու եմ, որ մեր երկրպագուների հույսերն արդարանան», – ասել է Նորբերտոն:




Լրահոս