ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետական գերատեսչությունները եռուզեռի մեջ են. ինչպես են պատրաստվում վարչապետի փոփոխությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 9-ին, երբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի Սահմանադրությունը, եւ փոփոխություններ կարվեն կառավարության կառուցվածքում, պատրաստվում են ամենայն մանրամասնությամբ: Գերատեսչություններում այժմ գույքերի ակտիվ փոխատեղումներ են կատարվում: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 9-ից այլեւս չի գործելու միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը, այդ ոլորտը համակարգելու է փոխվարչապետներից մեկը:

Եվ կառավարության նախորդ նիստում որոշում կայացվեց նախարարության աշխատակազմին ամրացված 38,7 մլն ՀՀ դրամ արժեքով միջոցները հետ վերցնել եւ տալ կառավարության աշխատակազմին: Մեկ այլ որոշմամբ էլ նախագահի աշխատակազմի հաշվեկշռից հանված շարժական գույքը՝ տրանսպորտային միջոցներ, համակարգիչներ եւ այլն, տրվեցին ՀՀ կառավարության աշխատակազմին: Իսկ կառավարության աշխատակազմին ամրացված տրանսպորտային որոշ միջոցներ էլ կամրացվեն ՀՀ նախագահի աշխատակազմին եւ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին:




Լրահոս