Ուրիշ ոչ ոքի հետ մենք խոսակցություն չունենք. Լենա Նազարյանը՝ Շարմազանովի առաջարկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս օրերին Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ բողոքի ցույցեր անցկացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին, երկխոսության եւ համերաշխության կոչ է արել: Նա շեշտել է, որ Փաշինյանը կորցնում է վերահսկողությունը, ինչի ապացույցը Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձություններն են:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ անդամներից ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանին հարցրեց՝ պատրա՞ստ են գնալ երկխոսության: «Չեմ պատկերացնում` ինչ երկխոսություն կարող է լինել իրենց հետ: Մեր խոսակցությունը միայն քաղաքացիների հետ է հրապարակում: Ուրիշ ոչ ոքի հետ մենք խոսակցություն չունենք, քանի որ իրենք պետք է հեռանան: Այդքան բան»,-արձագանքեց Նազարյանը:




Լրահոս