Ինչու են մարզերում անջատում լույսը և ինտերնետ կապը. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություններ է ստանում ՀՀ մարզերի մի շարք գյուղերի եւ քաղաքների բնակիչներից: Նրանք պատմել են, որ վերջին օրերին պարբերաբար տեւական ժամանակով անջատվում է կա՛մ էլեկտրաէներգիայի մատակարարումը, կա՛մ ինտերնետ կապը: Երբ քաղաքացիները ինտերնետ կապի անջատվելու պատճառներն իմանալու համար զանգահարել են տվյալ ընկերություններ, այնտեղից պատասխանել են, թե այդ ամենը պայմանավորված է Երեւանում տեղի ունեցող հանրահավաքներով: Այս խնդիրն առկա է հատկապես Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում եւ հարակից գյուղերում, նաեւ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում եւ տարածաշրջանի գյուղերում:

Պարզվում է` էլեկտրաէներգիան, ինտերնետ կապն անջատելով` փորձում են այնպես անել, որ մարդիկ տեղյակ չլինեն Ս.Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքներից: Միայն թե նրանց գործողությունները, մեղմ ասած, ծիծաղելի են եւ արդեն ոչ թե մանկապարտեզ, այլ խենթանոց են հիշեցնում: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ այս օրերին պետական գերատեսչություններից շատերում պարզապես արգելափակել են ինտերնետային մի շարք կայքեր, այդ թվում՝ լրատվական կայքերը, որպեսզի նրանք էլ չկարողանան ինֆորմացիա ստանալ կատարվողի մասին: Այս համատեքստում չեն բացառվում նաեւ լրատվական կայքերի դեմ հաքերային հարձակումները:




Լրահոս