Անկառավարելի նախկին պատգամավորն իր ժամանակվա կոալիցիայի երկնագույնների, իր ուսուցիչ Գալուստ Սահակյանի և այլնի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով առավել հայտնի է Ճոյտ մականվամբ, իր ուսուցիչներից մեկը համարում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որը Հակոբյանին ԱԺ-ում խորհուրդներ է տվել: Armlur.am-ի զրուցակիցը պատմել է, որ օրենսդիր դաշտում աշխատելու սկզբում տեղյակ չի եղել, թե այն իրենից ինչ է ներկայացնում, միայն ԱԺ-ում աշխատելու ընթացքում է հասկացել պատգամավորի գործունեության նպատակը:

Ըստ նախկին պատգամավորի՝ այսօր խորհրդարանում կան պատգամավորներ, ովքեր միայն «կնոպկա» են սեղմում, որն ըստ պատգամավորի՝ վատ երեւույթ է, քանի որ ԱԺ-ում պատգամավորը պարտավոր է հասարակությանը հուզող հարցերը լուծել: Հակոբ Հակոբյանն իրեն անկառավարելի մարդ է համարում, որի մասին տեղյակ է եղել նաև իր խմբակցության նախկին ղեկավար Գալուստ Սահակյանը: Նախկին օրենսդիրը նպատակ ունի կրկին խորհրդարան վերադառնալ, քանի որ ըստ նրա՝ դա իրեն բնորոշ գործունեության ոլորտ է:

Գագիկ Ծառուկյանի մտերմության, Դուբայում բանտում հայտնվելու, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին իրեն ուսուցիչ համարելու, անկառավարելի լինելու, նախկինում ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի միջև կնքված կոալիցիայում երկնագույնների առկայության և «Հիշողություն» ֆիլմի մասին Armlur.am-ը զրուցել է նախկին պատգամավորի հետ:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս