Իրատեսակա՞ն է, որ ընտրակաշառք վերցնողը գնա ոստիկանություն, հայտարարություն տա արածի մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, թե ընտրակաշառքը դժվար ապացուցվող երեւույթ է, բայց դրա դեմն առնելն անհնար չէ: Գասպարյանի խոսքերով՝ պետք է քաղաքացիներն էլ հայտարարություն տան ընտրակաշառքի մասին: «Ժողովուրդ»-ը ՀՀ ՆԳ նախկին նախարար, «Ելք» դաշինքի անդամ Սուրեն Աբրահամյանին հարցրեց, թե արդյո՞ք իրատեսական է, որ ընտրակաշառք վերցնողը գնա ոստիկանություն ու հայտարարություն տա արածի մասին:

«Քիչ թե շատ ընտրություններին մասնակցած ցանկացած անձ, հատկապես համայնքային շտաբներում, շատ լավ գիտի, բոլորը գիտեն, թե շենքում ով է փող բաժանում, այն որտեղից է գալիս: Այդ ամենը իշխանական լծակների արդյորդյո՞ք իրատեսական է, որ ընտրակաշառք վերցնողը գնա ոստիկանությունւնքում է կիրառվում։ Այսինքն՝ եթե իշխանությունները չուզենան, միանգամից այդ բաժանման խնդիրը չի լինի: Եթե, Աստված մի արասցե, քաղաքական մի ընդդիմություն ուզենա փող բաժանել, ընդամենը դա կտեւի 15 րոպե, բոլորը կբացահայտվեն: Այնպես որ, այդ երեւույթի դեմ ոչ թե պետք է սպասեն, որ ինչ-որ հայտարարություն լինի, այլ ընդամենը իշխանությունների կողմից բարի կամք է պետք՝ այդ արատավոր երեւույթը արմատախիլ անելու համար»,- ասել է նախկին ոստիկանապետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս