Թեհրանը վստահ է նավթի արդյունահանման ծավալների նվազման հարցում և հանդես է գալիս շուկայում գների կարգավորման ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու օգտին:
«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում այս մասին նշել է Իրանում Ռուսաստանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Իրանը և´ որպես ՕՊԵԿ-ի, և´ որպես ՕՊԵԿ+-ի անդամ վստահ է, որ անհրաժեշտ է նվազեցնել արտադրության ծավալները, ինչպես նաև կարևոր է համարում նավթ արդյունահանող բոլոր երկրների համագործակցությունը՝ շուկայում գինը կարգավորելու համար»,-ասել է նա:
Դեսպանը տեղեկացրել է, որ այս նպատակով Իրանի նավթի նախարարն անցկացրել է քննարկումներ իր մի քանի գործընկերների հետ՝ ներառյալ Ռուսաստանի էներգետիկայի նախարարի: Նա ընդգծել է, որ Իրանը հանդես է գալիս այն բանի օգտին, որ նավթի գինը լինի կայուն և հավասարակշռված: Դա բխում է բոլոր արդյունահանողների և սպառողների շահերից: