Էդմոն Մարուքյանը դուրս եկավ ՀՔԾ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՔԾ-ից: Նա այսօր հրավիրվել էր այնտեղ բացատրություն տալու՝ մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Նա մինչ այդ գնացել է դատաբժշկի մոտ, քանի որ դատաբժշկական  փորձաքնության մասին որոշում էր կայացվել: Նա գնացել է դատաբժշկի մոտ, ապա ՀՔԾ՝ բացատրություն տալու:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ է գրել պատգամավորը բացատրության մեջ, Մարուքյանը պատասխանեց, որ իներկայացրել է այն ամենը, ինչ երևում է տեսանյութերում:

«Իմ ակնկալիքը քաղաքական է եւ քաղաքական հետեւանք պետք է ունենա:  Ամեն մի պատգամավոր կարող է մտածել, որ իրեն կարող է խփեն, իր նկատմամբ բռնություն կիրառեն իր հայտնած կարծիքի, իր հայտարարությունների համար: Եթե քաղաքական հետևանք չլինի, դա կարող է կրկնվել»,-ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Լրագրողները նաև հետաքրքրքվեցին՝ ինչպես են վերաբերվում մանդատները վայր դնելու առաջարկին, որին ի պատասխան նկատեց.  «Պահանջել ծեծ կերած մարդկանցից մանդատ դնել, երեւի Հյուսիսային Կորեայում էլ չկա նման բան»:




Լրահոս