
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 13:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 53 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ ոստիկանության աշխատակիցները հյուրասենյակի հատակին հայտնաբերել են Յուրա Ս․-ի (ծնված 1956 թ․) դին։