ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐՈՏ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման եւ ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին: Խորհուրդը ստեղծվել է գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով: Խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետը: Իհարկե, լավ է, որ Սերժ Սարգսյանը մեր երկրում ինչ-որ բան է փորձում ստեղծել, բայց վատ է, որ այն ի սկզբանե կարելի է ձախողված փորձ համարել, քանի որ նորաստեղծ խորհուրդը վստահվել է մի մարդու, որի ուղղակի պարտականությունն էր որպես երկրի ղեկավար կատարել այն ամենը, ինչը հատուկ հրամանագրով դրվել է խորհրդի առջեւ: Այնպես որ, հենց սկզբից կարելի է ասել, որ այս խորհուրդը տնտեսական ճգնաժամի հերթական փուլից առաջ ընդամենը «գոլորշի բաց թողնելու միջոց է», որը դատապարտված է անգործության, ինչպես նախագահին կից հանրային խորհուրդը:




Լրահոս