Armenian text to speach

Կրակոցները եղել են դիրքերի և բնակավայրի ուղղությամբ. Տավուշի մարզպետը՝ հակառակորդի գնդակոծման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նախնական ուսումնասիրությամբ վնասվել է 1 առանձնատան տանիք, սակայն գյուղի որևէ բնակիչ վնասվածք չի ստացել։ ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Կրակոցները եղել են դիրքերի և բնակավայրի ուղղությամբ»,-նշեց մարզպետը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14:00-ին, ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։ Տուժածներ չկան։

Լիդա Եղիազարյան




Լրահոս