Քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքներին առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Այս մասին նախարարը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։

«Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը շնորհավորել եմ օրեր առաջ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած կադրային մի շարք փոփոխությունների արդյունքում պաշտոնների նոր նշանակված զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական նորանոր հաջողություններ, հայրենիքին անմնացորդ ծառայելու կամք ու կորով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:
Խորհրդակցության ավարտին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ եմ տվել ստորաբաժանումների ղեկավարներին»,-գրել է նախարարը:




Լրահոս