ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկինների կադրը հետ եկավ ԴԱՀԿ. ծառայությունում զարմացած են․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 6-ին, գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի առաջարկությամբ եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով, Արամ Կարախանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթին այս նշանակման շուրջ մանրամասներ են հայտնի դարձել:

Պարզվում է` Արամ Կարախանյանի նշանակումը Գլխավոր հարկադիր կատարման ծառայությունում լավ չեն ընդունել, անգամ ծառայության աշխատակիցները գնահատական են հնչեցրել, թե ինչու են համակարգ բերում նախկին իշխանության կցորդներին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պաշտոնից ազատելուց հետո ԴԱՀԿ պետ նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը, իսկ Արամ Կարախանյանը եղել է Արմեն Հարությունյանի օգնականը:

Ի դեպ, Գլխավոր հարկադիր կատարման ծառայությունում տարածված լուրերի համաձայն՝ ԴԱՀԿ նախկին պետ Արմեն Հարությունյանի եւ Արամ Կարախանյանի «տանիքն» է եղել Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտը՝ Հրայր Ղուկասյանը: Եվ, ահա, ծառայությունում տարածված լուրերի համաձայն՝ Արամ Կարախանյանը համակարգից հեռացել էր Արմեն Հարությունյանի հետ միասին եւ այս օրերին Կադաստրի կոմիտեում որպես օգնական էր աշխատում: Բայց Կադաստրի նորանշանակ պետը վերջինիս ազատել է պաշտոնից, եւ ստացվում է` Կարախանյանը կրկին հետ վերադարձավ Հարկադիր կատարման ծառայություն: Եվ հիմա Ծառայությունում տարակուսած են, թե ինչպես կարող էին թույլ տալ, որ օգնականի դեր կատարած անձը նշանակվի պետի տեղակալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս