ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ում անկախության 20-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանի  հրավիրած ընդունելությանը ներկա չէր ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` նա Հայաստանում չէ: Իսկ ահա Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այնպես եկավ ու գնաց, որ քչերը հասցրին նկատել. ասում էին, որ նա չի էլ եկել: Բայց ամենաուշագրավը, իհարկե,  Ալրաղացի Լյովի` Լեւոն Սարգսյանի եւ Աշոտ Աղաբաբյանի` Բուռնաշի պահվածքն էր: Նրանք կանգնած էին այն սեղանի մոտ, որտեղ պետք է Սերժ Սարգսյանը «հանգրվաներ» ու շնորհավորանքներ ստանար: Բայց երբ իր ելույթից հետո Ս.Սարգսյանն ԱԺ նախագահի ու կաթողիկոսի ուղեկցությամբ մոտեցավ այդ սեղանին, Սարգսյանն ու Աղաբաբյանն անմիջապես լքեցին տարածքը: Նրանք, խուսափելով Ս.Սարգսյանի հետ դեմ առ դեմ հանդիպելուց, շարժվեցին ԱԺ այգու ուղղությամբ` դեպի ԱԺ շենք:




Լրահոս