2020թ. մայիսի 4-ին՝ ժամը 15։45-ին, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2020թ. փետրվար վերջին՝ կեսօրվա
ժամերին, իր ամուսնու ընկերը Երևան քաղաքի Ավան, Մարշալ Խուդյակով փողոցի տներից մեկի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի
գործողություններ է կատարել 2011թ. ծնված իր անչափահաս դստեր նկատմամբ։
Դեպքի առթիվ 2020թ. մայիսի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնիգործողություններ) հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:
Երևան քաղաքի 62-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: