
Քիչ առաջ մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստում գրանցվել է ընդամենը 80 պատգամավոր: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ խորհրդարան մուտք գործող պատգամավորներից մի քանիսի ջերմութունը 37 աստիճան է եղել, ինչի համար խորհրադարանի անվտանգությունը թույլ չի տվել պատգամավորների մուտքը Ազգային ժողով: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից բացակայում է մոտ 10 պատգամավոր, մոտ 10 պատգամավոր՝ ԲՀԿ-ից, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընդհանրապես չի մասնակցում նիստին:
Հիշեցնենք, որ պատգամավորները քննարկում են Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը: