Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ցուցադրումը որոշակի ժամերի կարգելվի․ իշխանականները նոր նախագիծ են ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունն առաջարկում է առավոտյան 6:00-ից մինչ կեսգիշեր 00:00-ն ընկած ժամանակահատվածում արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների ցուցադրումը:

Նախագիծը հեղինակել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
ՔՊ-ականները փոփոխություններ են առաջարկում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. ըստ նախատեսվող փոփոխությունների՝ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-
6:00-ն:

Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը: Կարգավորող պետական մարմինը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում վարչական իրավախախտման կամ Հայաստանի Հանրապետության քրեական
օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններ:

Իսկ թե ո՞րն է կարգավորող մարմինը, ո՞վ է վերահսկելու եթերը, որպեսզի համապատասխան ժամերին քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող հաղորդումներ ու ֆիլմեր չցուցադրվեն, կամ որոնք են քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող եթերի համար սահմանաված չափորոշիչը՝ դա հստակեցված չէ:
Նախագիծն ընդգրկված է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի վաղվա նիստի օրակարգում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս