ՏՈՆԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹ ՉԿԱ. ԿԱՆ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ օրենսդիր մարմնի  ակունքներում կանգնած նախկինները, ըստ մտահղացման, ներկաների հետ պետք է նշեին ՀՀ  3-րդ հանրապետության անկախության 20-ամյակը: «Ժողովուրդ»-ը զրուցեց ինչպես հրավերը չընդունած, այնպես էլ միջոցառմանը մասնակցած նախկին պատգամավորների հետ:   ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ` ԳԽ ԵՎ ԱԺ ԱՌԱՋԻՆ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ -Պարո՛ն Մանուկյան, հրավերքի ձե՞ւն էր պատճառը, թե եկե՛ք, ԱԺ ընդունարանից ստացե՛ք, որ Դուք եւ ՀՀՇ-ական մի շարք նախկին պատգամավորներ չմասնակցեցիք ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանի անունով ընդունելությանը: -Ես հրավիրված եմ, բայց ՀՀՇ-ից որեւէ մեկը չի մասնակցել մեկ պարզ պատճառով. այս իշխանությունները Հայաստանի անկախության մսխողն են, ոչ թե ամրացնողը:-Այնուամենայնիվ,  հրավերքի  ձե՞ւը, թե՞ այլ պատճառ կար:-Ամենեւին: Ինձ հրավիրատոմսը փոստով են առաքել, բայց ձեւը չէ խնդիրը, այլ բովանդակությունը: Սրանք անկախության դեմ աշխատող են, անկախությունը սպառող իշխանություն:-Իշխանություններն ասում են՝ եկե՛ք մի կողմ թողնենք քաղաքական տարաձայնությունները, այդ օրը միասին նշենք, մանավանդ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջին նախագահն է:-Թող սրանք լավություն անեն ժողովրդին ու որպես նվեր՝ արդար ընտրություն անցկացնեն: Կա պարզ բացատրություն. ե՛ւ մենք, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չենք մասնակցում այդ միջոցառումներին, քանի որ սրանք անկախության կողմնակից չեն: Դա ե՛ւ արտաքին դիվանագիտությամբ է ապացուցվում, ե՛ւ երկրի սեփականությունն օտարին տալով, մեր երկրի քաղաքացուն օտարելով: -Չե՞ք կարծում, որ Տեր-Պետրոսյանը` որպես խորհրդանիշ, պետք է ներկա լիներ:-Այն իշխանությունը, որն անկախության մարտիկներին բանտերում է պահել, նա միայն պատժի է արժանի, այլ ոչ թե նրա հետ պիտի գնաս, հաց կիսես:ԷՄՄԱ ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆ` ԱԺ 3-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ  -Տիկի՛ն Խուդաբաշյան, Դուք ներկա էիք ԱԺ-ում: Կարելի՞ է իմանալ` հրավիրատոմսն ի՞նչ եղանակով ստացաք: Չվիրավորվեցի՞ք, որ ԱԺ ընդունարանից ստացաք:-Շատ վիրավորական էր, բայց ստացանք: Զանգեցին տուն, որ խնդրում ենք, եկե՛ք, ստացե՛ք: Բայց մյուս կողմից մտածում եմ, որ 500 հոգու տները չէին ընկնի, բաժանեին:-Իսկ մրցանակները, օրինակ` Վլադիմիր Բադալյանն արժանացավ «Մովսես Խորենացի» մեդալին` օրինաստեղծ աշխատանքի համար…-Օրինաստեղծ աշխատանքի՞, թե՞ որպես խնամի:-Դուք ասացիք: Ամեն դեպքում, արդա՞ր էր:-Չէ՛, օրինաստեղծ չեն ասել: Դուք լսեցի՞ք, թե նախագահն ինչ ասաց. ասաց, որ այս ցուցակները կազմել են խմբակցությունների ղեկավարներն ԱԺ նախագահի հետ: Այսինքն`  նախագահը տեղյակ չէր, եթե տեղյակ լիներ, ապա այդ մրցանակներն այնպիսի պատգամավորների կշնորհեին, որ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակներ են: Այս անգամ նախագահը չէր խառնվել, ու տեսանք:-Իսկ Ձեր կարծիքով, օրինակ` ո՞ւմ պետք է տրվեր, որ չտրվեց:-Վիկտոր Դալլաքյան, որը հարյուրավոր օրենքների հեղինակ է, Վարդան Բոստանջյան, Հրանուշ Հակոբյան եւ այլն: Հեղինեն ու Հերմինեն, բան չունեմ ասելու, ակտիվ պատգամավորներ են:-Այսինքն` էլի հայկական «թայֆաբազական» մոտեցումներ էին:-Նմանություն կա, սովետի ժամանակ, որ պրեմիաներ էին բաժանում` բանվորներ, աշխատավորներ, բաժնի պետը ցուցակ էր տալիս, ասում էր` այս անգամ էս 5 հոգուն կտաք: Ցուցակները տվել են եւ առաջնայինը կանանց են ներկայացրել, որ թող նրանք ստանան, այդպես էլ եղել է: Բայց մի բան եմ ուզում ասել` օրենսդիրը ինչի՞ պետք է մրցանակ ստանա, օրենսդիրը մի մարմին է, որտեղ 131 հոգի աշխատում են: Ա՛յ նրանք, որոնք աշխատանքներին չեն մասնակցում, քվեարկություններին չեն գալիս, նրանց կարելի է լրատվամիջոցներով: Բայց մնացածին առանձնացնել ճիշտ չէ, դա մի մարմին է, որտեղ հավասարություն է: Բայց դե թող ստանան: Ես շատ ուրախ եմ, որ նրանք մրցանակներ ստացան, վաղը մյուս օրը թող «Մեսրոպ Մաշտոց» շքանշան ստանան:-Այս գումարման խորհրդարանի որակական կազմի մասին ի՞նչ կասեք:-Ես այս տարվա ԱԺ-ի ու դրա աշխատանքի մասին կասեմ միայն, որ այսօր ժողովուրդն իր հայացքը հառել է նախագահի կողմը, լույս նա ուզում է ստանալ նախագահականից: Ազգային Ժողովը չի հետաքրքրում մարդկանց: Դուք տեսե՞լ եք` առաջվա նման ԱԺ-ի դիմաց կանգնեն, պահանջ ներկայացնեն:-Հնարավո՞ր է, որ առաջադրվեք մեծամասնական կամ ինչ-որ կուսակցության համամասնական ցուցակով: -Ես դրա մասին չեմ էլ մտածել, որովհետեւ ԱԺ պատգամավոր դառնալն ինքնանպատակ չէ:ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ` ՆԱԽԿԻՆ ԳԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ-Պարո՛ն Գասպարյան, Դուք եւս ներկա չէիք ՀՀ անկախության 20-ամյակի առիթով կազմակերպված ԱԺ ընդունելությանը` չնայած եղել եք ԳԽ պատգամավոր:-Ես սեպտեմբերի 21-ի շքերթի նախապատրաստական աշխատանքներով էի զբաղված: -Հնարավոր չէ՞ր ինչ-որ ժամանակով լքել շքերթը:-Ո՛չ, չնայած ես մեծ կարոտով եմ հիշում իմ պատգամավորական գործունեության տարիները, բայց տվյալ դեպքում շքերթի նախապատրաստական աշխատանքներն ավելի կարեւոր էին: Կարծում եմ, իմ նախկին գործընկերներն ինձ կներեն եւ ըմբռնումով կմոտենան:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս