Մեր ժողովուրդին խորհուրդ եմ տալիս շատ լվացվել ու լողանալ․ Լալա Մնացականյանը՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է արտակարգ դրությունը երկարացնելու մասին որոշումը, սակայն արտակարգ դրության ռեժիմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, օրինակ՝ դիմակներ կրելը պարտադիր է լինելու, եւ այն չկրելը լինելու է արտակարգ դրության պայմանները խախտելու դեպք, եւ սահմանվելու է համապատասխան տուգանք։
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Լալա Մնացականյանի հետ։

«Այն ինչը կնպաստի այս վարակի, գոնե մի փոքր թուլացմանը, մենք պետք է հետեւենք դրան, որպեսզի վարակը չտարածվի եւ չվնասի շատ-շատ մարդկանց առողջությանը։ Երկու օր առաջ 180-ից շատ դեպք էր եղել, այն քայլերը, որն այսօր կառավարությունն իրականացնում է, ես գտնում եմ ճիշտ են անում՝ փորձելով վարակը մի ձեւով կանգնեցնել, եւ մարդիկ պարտավոր են հետեւել այդ օրենքներին, իրենց իսկ անվտանգության համար»,-նշեց դերասանուհին։

Լալա Մնացականյանը  քաղաքացիներին հորդորում եւ խորհուրդ է տալիս հնարավորինս շատ լվացվել․ «Մեր ժողովուրդն ինչքան կարող է պետք է շատ լվացվի եւ լողանա»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Հայաստանը բավականի փոքր երկիր է նման համաճարակներին տնտեսապես դիմակայելու համար, որի հետեւանքները հետո ի հայտ կգան, եւ մենք կկանգնենք տխուր փաստի առաջ։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 142-ով՝ հասնելով 3860-ի: Բուժվածների թիվը 1572 է, մեկ օրվա ընթացքում՝ 72։ Փաստացի բուժվողների թիվը՝ 2218 ։ Մահացել է 49 մարդ։ Մահվան ելքեր այլ պատճառով՝ 21 ։ Ընդհանուր թեստերի քանակն է 36016 :

Լիդա Եղիազարյան




Լրահոս