Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ալիևը ոչինչ է, Անգլիան է պահանջում փոխել զինանշանը, որ ՀՀ-ն գումարները չպահանջի». Սարգիս Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցը մի «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանն է։ Օրեր առաջ Սարգիս Ավետիսյանը պատմական ակնարկ է կատարել իր հարցազրույցներից մեկում՝ անդրադառնալով ժամանակին Հնդկաստանում բնակություն հաստատած, գործունեություն ծավալած, հայ մեծանուն գործարարներին, բարերարներին և մեծահարուստներին ու նաև նրանց կարողություններին։

Նա նշել է, որ այդ մեծանուն հայերը իրենց կարողությունները կտակել են Անգլիային, սակայն կան պայմանագրեր, որոնց կետերին վերադառնալով, Հայաստանի իշխանությունները կարող են պահանջել այդ գումարը և տնօրինել դրանք։

ArmLur.am-ի հետ զրույցում Սարգիս Ավետիսյանը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությամբ առավել շատ հետաքրքրություն է ցուցաբերում ոչ թե Ադրբեջանը, այլ Անգլիան, մասնավորապես, Անգլիան ցանկանում է, որպեսզի փոխվի Հայաստանի զինանշանը, որի վրա էլ արտացոլված է հենց այդ կտակը։

ArmLur.am-ի հետ զրույցում Սարգիս Ավետիսյանը նաև իր գնահատականն է ներկայացնում երեկ՝ նոյեմբերի 23 Նիկոլ Փաշինյանի կողմից հանրությանը ներկայացրած Սահմանադրության նախագծին։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս