«Լուսավոր Հայաստան» խմբակցության 2 պատգամավոր հրավիրվել է ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը այսօր հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն: Պատճառն  Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած հայտնի միջադեպն է, որով հրավիրվել են հարցաքննություն տալու: Սարգիս Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց. «Այո, հրավեր եմ ստացել և սիրով ընդունել եմ հրավերը»: Նա նշեց, թե ներկայացրել է այն, ինչ եղել է միջադեպի օրը՝ իր միջամտության մասով:

ArmLur.am-ը հրապարակել էր տեսանյութ և մատնանշել, թե խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ որ պատգամավորն իրեն ինչպես է դրսևորել: Իսկ նշված երկու պատգամավորները խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի ակտիվ մասնակիցներից էին: Նրանք օրինակ քաշում են մ Էդմոն Մարուքյանի  գլխից բռնած Վահե Ղալումյանին, որի հետևանքով վերջինս ընկնում է գետնին:

Հավելենք նաև, որ այս պատգամավերների մասին խորհրդարանում խոսել էր նաև իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ամբիոնից առաջարկ անելով երեք պատգամավորներին վայր դնել մանդատները՝ նրանք  եւ Էդմոն Մարուքյանը:




Լրահոս