ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք չէ փառահեղ ծրագիր ներկայացնել, այլ պետք է մարդկանց խնդիրները լուծել. ի՞նչ իրավիճակ է ԼՀԿ շտաբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել, թե նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը ի՞նչ իրավիճակ է կուսակցությունների շտաբներում: Այսօր եղանք նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում, որը գտնվում է Բաղրամյան պողոտայի սկզբնամասում:

Տեղում այդ պահին միայն շտաբի ղեկավար Անի Սամսոնյանն էր։  Ինչպես նա փոխացեց, մյուսները քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանի հետ արդեն սկսել են քարոզարշավը՝ Արշակունյաց պողոտայից:

Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս