Հայտնում ենք, որ Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից ապրիլի 20-ին ստեղծված «Օլնեթ» ընկերությունը վերանվանվել է «ԹԻՄ» ՍՊԸ և շուտով կսկսի հեռահաղորդակցության ծառայություններ մատուցել “TEAM. Telecom Armenia” բրենդի ներքո։ «ԹԻՄ» ՍՊԸ-ն մայիսի 13-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործում) գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիա ստանալու նպատակով, ինչպես նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային լիցենզիա ստանալու համար։
Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում այսօր գրել է Հայկ Եսայանը, մասնավորապես ասելով․
«Մեր ընկերությունը վերանվանել ենք «ԹԻՄ» ՍՊԸ, որը շուտով կսկսի գործել “TEAM․Telecom Armenia” բրենդի ներքո։ Արդեն դիմել ենք ՀԾԿՀ և ՀՌՀ լիցենզիաներ ստանալու համար։ Ծառայությունների բարձր որակն ապահովելու են «ԹԻՄ»-ին միացած պրոֆեսիոնալները։ Ամենակարևորն ուժեղ թիմն է»։