ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգվածային ազատումներ չեն լինելու. Հայկ Եսայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Բիլայն»-ի տասնյակ աշխատակիցներ բողոքի ցույցի էին դուրս եկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց։ Պատճառը «Բիլայնի» օտարումն է «Թիմ» ընկերությանը։ Աշխատակիցները մտավախություն ունեն, որ գործազուրկ կմնան, սակայն «Թիմ» ընկերության ղեկավար Հայկ Եսայանը լրագրողների հետ զրույցում նշեց.

«Ոչ մի զանգվածային ազատումներ չեն լինելու, մեզ նրանց ներուժը անհրաժեշտ է։ Նրանք բանիմաց թիմ են, որը 30-40 տարի կերտել է այդ ընկերությունը։ Մենք մարդկային ռեսուրսի կարիք ունենք և վստահ ենք, որ միասին կարող ենք զարգացնել։ Քանի որ ոլորտում 20 տարուց ավելի եմ աշխատում, մեր ոլորտի խնդիրը մարդկային ռեսուրսների ներգրավումն է։ Այսօր հնարավորություն ունենք այդ մարդկային ռեսուրսները ունենալու և ունենալ ավելի լավ ծառայություն»:

Հիշեցնենք՝ ՏՄՊՊՀ-ն ու ՀԾԿՀ-ն որոշում են կայացրել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով: «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությանն է պատկանում «Beeline» ապրանքանիշը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս