ՈՒԶՈՒՄ Է ԳԱ, ՈՒԶՈՒՄ Է՝ ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրանեսթում հայկական պատվիրակության մասնակցությամբ սկանդալից հետո, երբ, ըստ էության, տապալվեց առաջին լիագումար նստաշրջանը, եւ չընդունվեց որեւէ բանաձեւ, Եվրանեսթի ԽՎ համանախագահ Քրիստիան Վիգենին հրաժարվել է մասնակցել ՀՀ անկախության 20-ամյակի միջոցառումներին: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, երբ հայկական պատվիրակությունը վետո է դրել այնտեղ քննարկվող փաստաթղթի վրա, Վիգենին մոտեցել է հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանին ու տեղեկացրել, որ այսքանից հետո ինքը կմտածի՝ գալ Հայաստան, թե ոչ: Նա մեղադրանքներ է հնչեցրել հայկական պատվիրակության հասցեին, որ նրանք տապալել են լիագումար նստաշրջանն ու ջուրը գցել ողջ աշխատանքը: Վահան Հովհաննիսյանն էլ պարզապես ասել է, թե Վիգենիի գործն է՝ ուզում է գա, ուզում է չգա:




Լրահոս