Արաբական Միացյալ Էմիրություններն ընդլայնում է հումանիտար, զարգացման ծրագրերը. ՀՀ-ում ԱՄԷ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄԷ-ն ընդլայնում է հումանիտար և զարգացման ծրագրերի շրջանակը և նրա նախաձեռնությունները հիմնված են մարդկանց կենսակերպի բարելավման, հույսի ամրապնդման և մարտահրավերների հաղթահարման տեսլականի վրա:

Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն. Գ. Մուհամմադ Իսա ալ Կատտամ Ալ Զաաբին` անդրադառնալով ԱՄԷ-ի մարդասիրական նախաձեռնություններին:

Դեսպանը հավելել է, որ ԱՄԷ-ի մարդասիրական ուղերձը ամրապնդել է երկրի իմաստուն կառավարությունը, և Էմիրությունները մշտապես օգնության ձեռք է մեկնում բոլոր կարիքավորներին` անկախ սեռից, կրոնից և ռասսայական պատկանելիությունից։

Դեսպան ալ Զաաբիի խոսքով` 2019 թվականի ընթացքում «Մուհամմադ բն Ռաշիդ Ալ-Մաքթումի գլոբալ նախաձեռնություններ» հաստատության կողմից մարդասիրական օգնություն է տրամադրվել 17 միլիոն մարդու, և այս ոլորտում ծախսերի ծավալը կազմել է 262 միլիոն դիրհամ:

«Ի դեպ, «Մուհամմադ բն Ռաշիդ Ալ-Մաքթումի գլոբալ նախաձեռնություններ» հաստատությունը տարածաշրջանում իր տեսակով ամենամեծն է, որի գործունեությունը ներառում է մարդասիրական, բարեգործական, զարգացման և հասարակական աշխատանքներ:

Հաստատության ուշադրության կենտրոնում են 5 հիմնական ուղղություններ`

-մարդասիրական և բարեգործական օժանդակություններ

-առողջապահություն և հիվանդությունների կանխարգելում

-կրթության և գիտելիքի տարածում

– ապագայի նորարարություն

-հասարակությունների հզորացում:

Հաստատությանը հաջողվել է հաղթահարել տնտեսական և սոցիալական դժվարությունները և բավարարել զարգացման և բարգավաճման պահանջները: Եվ այս ամենի արդյունքում ամրապնդվել է ԱՄԷ-ի հեղինակությունը նվիրատվությունների համաշխարհային քարտեզում»,- եզրափակել է դեսպանը:




Լրահոս