Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հետ. նա այս մասին հայտնել է X սոցկայքի իր միկրոբլոգում:

«Հանդիպման ընթացքում ես նշել եմ, որ երկրի արտաքին քաղաքականության մեջ պետք է լուրջ ուշադրություն դարձվի Հարավային Կովկասին: Իրանի դիվանագիտական ապարատի ուշադրությունը պետք է սևեռված լինի այս տարածաշրջանում մշտական խաղաղության և կայունության հաստատմանը՝ առանց օտարների միջամտության: Ես կարևորել եմ այս երկու երկրների հետ հարաբերությունների զարգացումը՝ կառավարության բարիդրացիության քաղաքականության ներքո», – գրել է Աբդոլլահիանը։




Լրահոս