Դդումը միայն համեղ սնունդ չէ: Շնորհիվ իր բազմաթիվ օգտակար հատկությունների՝ այն ամրապնդում է օրգանիզմն ու բուժում բազմաթիվ հիվանդություններ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 15 պատճառ դդում ուտելու համար:
1. Դդումները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար նյութեր: Դրանք հարուստ են C, B1, B2 վիտամիններով, բետա-կարոտինով, պանտոտենաթթվով, նիկոտինաթթվով, ֆրուկտոզայով և մի շարք հանքանյութերով, ինչպիսիք են երկաթը, պղինձը, մագնեզիումը, կալիումը և այլն: Սա նշանակում է, որ երբեմն դեղատնային վիտամինների փոխարեն կարելի է օգտագործել դրանց շատ ավելի համեղ տարբերակը՝ դդումները:
2. Հաշվի առնելով դդմի թույլ միզամուղ ու լուծողական հատկությունները՝ կարելի է ասել, որ այն բարելավում է ամբողջ օրգանիզմի առողջական վիճակը, ուստի դդմի յուղը կարելի է օգտագործել աղցանների մեջ ձիթապտղի յուղի փոխարեն:
3. Դդումն ամրապնդում է իմունային համակարգն ու մաքրում է օրգանիզմը տոքսիններից: Բացի այդ, բետա-կարոտինի պարունակության շնորհիվ՝ այն պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից:
4. Դդմի պտղամիսը գրեթե 90%-ով բաղկացած է ջրից, մանրաթելերից ու մի փոքր սախարոիդներից, ուստի այն, իր ցածր էներգետիկ արժեքի շնորհիվ, դարձել է բազմաթիվ դիետաների անբաժանելի մասնիկը: Բացի այդ, դդմի առավելություններից մեկն էլ այն է, որ այն բացարձակապես զուրկ է խոլեստերինից:
5. Ալկալոիդային հանքային աղերի պարունակության շնորհիվ՝ դդմի պտղամիսը չեզոքացնում է ստամոքային թթվի ավելցուկը և նրբորեն պաշտպանում է ստամոքսի լորձաթաղանթը: Սա է պատճառը, որ դդումը (հատկապես կաթի հետ խառնած) խորհուրդ է տրվում օգտագործել ստամոքսային թթվի ավելցուկի, այրոցի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի դեպքում:
6. Բացի այդ, դդմի մեջ պարունակվող սննդային մանրաթելերը գործում են որպես նուրբ լուծողական՝ առանց աղիները գրգռելու:
7. Բետա-կարոտինը, վիտամին C-ն և սննդային մանրաթելերն ունենում են նաև հակաքաղցկեղային ազդեցություն, ինչի շնորհիվ դդումը նույնպես համարվում է քաղցկեղի առաջացումը կանխարգելող մթերք:
8. Դդումները կարելի է օգտագործել նաև ինտերիերի զարդարման համար: Ինչպես ասվում է՝ բոլոր հիվանդությունները նյարդերի պատճառով են, ուստի գեղեցիկ ու հաճելի մթնոլորտը կօգնի խուսափել դրանցից:
9. Դդմի սերմերը պարունակում են մի շատ օգտակար ու կարևոր նյութ՝ դդմի յուղ, որն էլ օգտագործվում է կոսմետոլոգիայում որպես շիճուկ՝ դեմքի և պարանոցի մաշկի համար: Սա է պատճառը, որ այն անվանվում է նաև առողջության էլիքսիր:
10. Դդմի մեջ պարունակվող մեծ քանակությամբ ռիբոֆլավինը ճարպերի քաքայման հիանալի միջոց է: Բացի այդ, այն անչափ օգտակար է աչքերի ու մաշկի առողջությունը պահպանելու համար: Դդումն, առհասարակ, երիտասարդությունը պահպանելու հիանալի միջոց է: