Այս օրերին Հայաստանում է գտնվում Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` նա մասնակցել է երեկ երեկոյան Օպերայում կայացած համերգին եւ պատրաստվում է կրկին վերադառնալ Մոսկվա: Նախատեսվում է, որ նա չի մասնակցելու սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթին: Ի դեպ, սեպտեմբերի 16-ին նույն Արա Աբրահամյանը Մոսկվայում Հայաստանի անկախությանը նվիրված համերգ է կազմակերպել, որին, ըստ «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի մասնակցել: Եւ սա է պատճառը, որ Արա Աբրահամյանը չի ցանկանում բարձրաձայնել համերգի մասին: Ի՞նչ սրտով խոսի:
ՀՅՈՒՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ