Անժելա Էլիբեգովայի պատասխանը՝ Ստյոպա Սաֆարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան սոցցանցի իր էջում գրել է․

«Նախ ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, ով գրեց, զանգեց, աջակցեց։ Հատկապես իմ հայացքները չկիսող մարդկանց։ Դուք կյանք եք
Հիմնականում ասում են «գիտենք, որ չես նեղվում, բայց իմացի, որ քո հետ ենք»։ Իսկապես, տասնամյակից ավել Ադրբեջանի հակահայկական քարոզչության դեմ պայքարած մարդուն ոնց կարա Ստյոպան նեղի կամ հունից հանի՞ :

Բայց ինչքան ծանոթ-անծանոթ մարդ կանգնեց թիկունքիս, դա շատ մտածելու տեղիք տվեց։ Իրական մարդիկ ֆեյքերի դեմ։ Դա իմ կյանքի ձեռքբերումն ա։
Իմ մասնագիտական ոլորտում կատարված աշխատանքը ես չէ, որ պիտի գնահատեմ։ Ամեն դեպքում ծառայել եմ ու ծառայում եմ հայրենիքին կարրողություններիս ու ունակություններիս չափով։ Ու շարունակելու եմ անկախ կարգավիճակից։

Իսկ ինչ վերաբերում ա մեղադրանքներին, ես պահանջում եմ, որ Ստյոպան դրանք իրավական ճանապարհով ապացուցի։ Սկսած ինձ վերագրվող ֆեյքեր քշելուց, վերջացրած «լափած փողերով»։ Պահանջում եմ։ Ես իմ կենսագրության մեջ որևէ բանից ամաչելու կամ թաքցնելու չունեմ։
Ինչ վերաբերում ա անձնական վիրավորանքին, դա հիմնական իմ հանդեպ կիրառվող թեմաներն են՝ ավելորդ քաշս, ազգանունս ու կին լինելս։ Ինձ իմ արտաքինը դուր ա գալիս, իսկապես։ Ես ինքնաբավ մարդ եմ, բարդույթներ դրա հետ կապված չունեմ։ Ազգանունս էլ ա իմս ու չէ, չեմ փոխելու։ Ինչ վերաբերում ա կին լինելուն, ինչպես տեսանք շատ տղամարդկանցից ավելի տղամարդ կանայք էլ կան»։




Լրահոս