Ինչ հարցեր են ընդգրկված հանձնաժողովի օրակարգում․ այսօր նիստ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստը կանցկացնի։ Օրակարգում երեք հարց է, որոնք պետք է քննարկվեն և ընդգրկվեն մայիսի 26-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգում։

Օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծին, որը ներկայացրել է իշխող խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը և, որը քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ։ Պատգամավորն այս նախագծով առաջարկում է ամրագրել, որ  ազգային փոքրամասնության ներկայացուցիչները կարողանան արձակուրդ ունենալ՝ իրենց ազգային կրոնական տոները նշելու համար, բայց ոչ ավելի, քան տարեկան չորս օր։

Պատգամավորը մեկնաբանում է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն սեփական կրոնը կամ հավատը ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ հրապարակավ կամ մասնավոր կարգով դավանելու, իրենց ազգային եւ կրոնական տոները եւ պատմական տարեթվերը նշելու, իրենց ազգային ծիսակատարություններին մասնակցելու, իրենց ազգային խորհրդանիշերը օգտագործելու իրավունք։  Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք իրավունք ունեն պահպանել եւ զարգացնել իրենց ներքին միջանձնային եւ միջխմբային հարաբերությունները՝ իրենց մշակույթին եւ ավանդույթներին բնորոշ առանձնահատկություներով։

Օրակարգում ընդգրկված մյուս նախագիծը ներկայացրել է պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որն առաջարկում է փփոխություններ կատարել «Փասաբանության մասին» ՀՀ օրենքում։ Այս նախագիծը քննարկվելու է առաջին ընթերցմամբ։  Նախագծով նախատեսվում է Պալատի խորհրդի նիստերն առցանց անցկացնելու հնարավորությունը, որը թույլ կտա Պալատի խորհրդի անդամներին, առանց համատեղ հավաքի, իրականացնել իրենց գործառույթները՝ կապի ժամանակակից միջոցներով կոմունիկացվելով միմյանց հետ եւ իրենց իրավասության ներքո գտնվող օրակարգային հարցերով կայացնելով որոշումներ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս