Եթե կառավարությունն ասում է՝ պետք է մնալ տանը, ուրեմն պետք է մնանք․ Արաբո Իսպիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աշխատում ենք որքան հնարավոր է տանը մեկուսացած մնալ․ եթե կառավարությունն ասում է՝ պետք է մնալ տանը, ուրեմն պետք է մնանք տանը՝ չվտանգելով ուրիշների կյանքը»։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Արաբո Իսպիրյանը՝ անդրադառնալով երկրում արտակարգ դրության երկրաձգմանն ու սահմանափակումների թուլացմանը։

«Անկեղծ ասած ես տանը փոքրիկ բալիկ ունեմ, եւ ամեն ինչ անում եմ, որպեսզի զգույշ լինեմ։ Պետք է ենթարկվենք բոլոր ցուցումներին, թեկուզ երկարացնեն մեկ-երկու ամիս էլ, այնքան,  ինչքան որ հարկավոր է»,-նշեց երգիչը։
Արաբո Իսպիրյանի փոխանցմամբ ՝ մեր ազգին ընդամենը համբերություն է պետք, որպեսզի հաղթահարենք այս համաճարակը․

«Մեր ազգը լիքը պատերազմներում է հաղթել, եւ սա էլ հաստատ կհաղթահարենք։ Ինչքան կարողանում ենք օրինակ ենք ծառայում, որ մեր ժողովուրդը բոլոր ցուցումներին հետեւի եւ լինի առողջ»։

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք է գրանցվել։
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսի 4823 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 41850:

Լիդա Եղիազարյան




Լրահոս