ՏԵՍԱՆՅՈՒԹ. 14 տարի առաջ սպանված կնոջ քույրը պնդում է՝ նրան սպանել են խմբակային, որոնց մեջ կան կանայք. մանրամասներ ահասարսուռ դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի հոկտեմբերի 29-ին իրավապահները բացահայտեցին 14 տարվա սպանության դեպք: Ըստ նախաքննական մարմնի` 2019թ. հոկտեմբերի 22-ին` ժամը 22:40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ 2014 թվականին իր հանգուցյալ հորից տեղեկացել է, որ տարիներ առաջ հորաքույրը, հորաքրոջ որդին եւ վերջինիս կինը, իր մյուս հորաքրոջը Նինա Յաղուտյանին հյուրընկալելով Երեւան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցում գտնվող իրենց տանը, այնտեղ սպանել են նրան եւ թաքցրել դին տան նկուղում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին հատկանիշներով: 14 տարի առաջ Նինա Յողուտյանին սպանելու գործով կալանավորվեց Վարդան Սիմոնյանը, որին դատարանը 10 միլիոն դրամ գումարի դիմաց պատրաստէ ազատ արձակել: Այս հանգամանքը խիստ զայրացրել է 14 տարի ազաջ սպանված Նինա Յաղուտյանի հարազատներին, որոնք պնդում են, որ Վարդան Սիմոնյանը միայնակ չի գործել, այլ խմբակային են սպանել իր քրոջը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս