«Զվարթնոց» օդանավակայանը աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով կոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել «Ազնավուր» հիմնադրամը և հայազգի մեծանուն գործչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Այս մասին տեղեկացրել է Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը։
Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ Կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ:
«Ես չեմ հասկանում, բայց ինչո՞ւ հենց Շառլ Ազնավուրի անունով պետք կոչվի, ոնց որ մոդա ա հա՞ դարձել: Օրինակ՝ ինչո՞ւ Կասյանի անունով փողոցը չեն անվանափոխում, Սուրեն Սպենդարյանի արձանները պետք է հանեն, մաքրեն և փողոցներն էլ անվանափոխեն: Շառլ Ազնավուրի անունն ուզում են` դնեն , ուզում են` չդնեն, ինձ համար միևնույնն է»,-հավելեց մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան