Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառա¬վարություն կազմավորելու կապակցությամբ։
Վստահ եմ, որ Ձեր գլխավորությամբ ձևավորված կոալիցիոն կառա¬վա-րությունը շարունակելու է Իսրայելի զարգացման վերընթաց ուղին՝ ամրագրելով նոր հաջողություններ և ձեռքբերումներ։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգռված է շարունակելու քաղաքական երկխոսությունը և ակտիվ համագործակցությունը Իսրայելի նորակազմ կառավարության հետ՝ երկկողմ հարաբերությունների տար¬բեր բնա¬գա¬վառներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխ¬գոր-ծակ¬ցությունն առավել խորացնելու և ամրապնդելու համար։
Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք համալրել և հարստաց¬նել հայ-իսրայելական գործակցության օրակարգը և զարգացնել փոխ¬շահավետ գործընկերային հարաբերություններ՝ ի նպաստ մեր երկրների և ժողո¬վուրդների բարօրության:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսրայելի բարե¬կամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»։