Կարծում եմ` ոչ ոք կանխատեսումներ չի կարող անել, քանի որ տնտեսական ճգնաժամից խուսափելու համար հանել են բոլոր սահմանափակումները, բայց չէ որ թեթեւացել է վիճակը, եւ այսօր համեմատաբար թվերն ավելի վատն են, եւ մահերն են շատացել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց երգչուհի Լայանան:
«Գաղափար չունեմ, թե այս ամենն ինչպես է վերջում պսակվելու, ինչպես ենք հասկանալու, թե ով էր ստեղծել սա, ինչի համար, ինչ նպատակ է հետապնդում, եւ շատ մարդիկ նույնիսկ չեն էլ հավատում, բայց դա նաեւ կրթության պակասից է: Չեմ կարծում մի երկրի ղեկավար լինի, որ կցանկանա ուղղակի փակել պետությունը»,-նշեց նա:
Լայանայի կարծիքով համաճարակի հաղթահարման միակ բանաձեւը հարմարվելն է այս իրավիճակին եւ դրա հետ միասին ապրելը:
«Մանկապարտեզներում չեմ պատկերացնում` ինչպես պետք է պահեն սոցիալական հեռավորությունը, գուցե բոլորս էլ պետք է վարակվենք, ուղղակի պետք է հետեւենք կանոններին լուռ սպասենք տեսնենք, թե երբ այս չարիքը կավարտվի: Ամբողջ աշխարհում այս վիրուսի պատճառով ստոպ է, հատկապես կրթության ոլորտում, օնլայն դասընթացներն այնքան էլ չեմ հավանում , անլուրջ է, երեխաները մեղք են»,-հավելեց Լայաննան:
Լիդա Եղիազարյան