
Ազգային ժողովի շենքում այսօր ախտահանության աշխատանքներ են կատարվել:
«Ցանկանում եմ տեղեկացնել հանրությանը, որ համավարակի հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով՝ այսօր ՀՀ Ազգային ժողովի շենքում իրականացվել է արտահերթ ախտահանում, որի անհրաժեշտությունն առաջացել էր նաև նախորդ օրը տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումների և աշխատանքային քննարկումների հանգամանքով»,- տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար Տիգրան Գալստյանը։