
Անգլիական «Լիվերպուլ»-ը երկարատև դադարից հետո նորից վերադարձել է մարզումների:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Առաջին մարզման ընթացքում Յուրգեն Կլոպի սաները մարզվել են անհատական ծրագրով և պահպանել սոցիալական հեռավորությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի ակումբները պաշտոնապես անցնում են խմբային մարզումների: Ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնել են խմբային մարզումները վերսկսել: Նրանք մայիսի 19-ին կմարզվեն խմբերով, սակայն խմբերը շատ մեծ չեն լինի, և ֆուտբոլիստների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը: Բրիտանական կառավարությունն արդեն իսկ թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան:
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: