ՊՍԺ-ն գտել է Նեյմարին փոխարինողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան կարող է ՊՍԺ-ում փոխարինել բրազիլացի հարձակվող Նեյմարին, ով մոտ է Սաուդյան Արաբիա տեղափոխությանը:

Ինչպես տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը, «Յուվենտուսը» պատրաստ է բաց թողնել 25-ամյա իտալացուն 50-60 մլն եվրոյի դիմաց: Կիեզայի պայմանագիրը թուրինցիների հետ նախատեսված է մինչև 2025թ., սակայն ֆուտբոլիստը դժգոհ է ակումբի դիրքորոշումից, թե ինչ դիրքում է «Յուվենտուսի» մարզչական շտաբն օգտագործում է իրեն: Ֆեդերիկոն դրական է նայում ՊՍԺ տեղափոխվելու հեռանկարին՝ հաշվի առնելով, որ դա նրան թույլ կտա բարձրացնել եկամուտն ու խաղալ չեմպիոնների լիգայում:

Ընդգծենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» ևս ցանկանում է ձեռք բերել Կիեզային:




Լրահոս