Լոնդոնը պատրաստ է ընդունել Euro-2020-ի խաղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնը պատրաստ է ընդունել հաջորդ տարի կայանալիք Եվրո-2020-ի խաղերը:

Այս մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը: Նախօրեին լուրեր էին հայտնվել անգլիական ԶԼՄ-ներում, որ Լոնդոնը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հաջորդ տարի չի կարողանա ընդունել Եվրոպայի հոբելյանական առաջնության խմբային փուլի և եզրափակիչ հանդիպումները: Բայց կազմակերպիչները վստահեցրել են, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը կընդունի Եվրո-2020-ի հանդիպումները:

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, թե ուզում է, որ Եվրոպայի հոբելյանական առաջնությունն անցկացվի 12 քաղաքներում՝ անկախ նրանից, որ մրցաշարը հետաձգվել է մեկ տարով: Հյուրընկալող քաղաքների կազմկոմիտեները մինչև ապրիլի 30-ը պետք է համապատասխան նամակ ուղարկեին՝ ՈՒԵՖԱ-ին իրենց մասնակցությունը ևս մեկ անգամ փաստելով: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին`հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում:




Լրահոս