Օրերս հայտնի դարձավ, որ քրեակատարողական հիմնարկ է վերադառնալու քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը: Ինչպես հայտնի է, նրան ազատ էին արձակել այն բանի դիմաց, որ վերջինս այլ կալանավորների կողմից ծեծի էր ենթարկվել հիմնարկում, իսկ խցի դուռը բացել էր ՔԿ ծառայության պաշտոնատար անձանցից մեկը: Այս մասով այժմ քննություն է ընթանում:
ArmLur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է Քրեակատարողական ծառայության Օպերատիվ բաժնի պետ՝ արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանի հետ:
Հավելենք, որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ ձեռք բերելու, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր, իսկ քննիչ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափով կաշառք տալու մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան