ՖՈՏՈ․ «Վանաձոր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են հանձնուքի միջոցով արգելված իրի փոխանցման և ներնետման դեպքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ․ նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սահմանված կարգով զննության են ենթարկել քաղաքացի Ն․ Տ․-ի կողմից դատապարտյալ Ա․ Ս․-ի անվամբ բերված հանձնուքը։
Արդյունքում՝ սպորտային պայուսակի փոքր գրպանում առկա գուլպաների միջից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս։ Քաղաքացի Ն․ Տ․-ն բանավոր հայտարարել է, որ տեղյակ չէ հեռախոսից, և որ հանձնուքն իրեն է տվել դատապարտյալ Ա․ Ս․-ի կինը՝ վերջինիս փոխանցելու համար։

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, մինչ տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալների՝ կացարանից դուրս գալը, զննության են ենթարկել հարակից տարածքը։ Զննության արդյունքում խոտածածկույթի վրայից՝ կացարանի հարևանությամբ, հայտնաբերվել է ներնետված կանաչ, պոլիէթիլենային տոպրակ՝ փաթեթավորված կպչուն ժապավենով, որում առկա է եղել 2 բջջային հեռախոս։ Այլ արգելված իրեր և առարկաներ չեն հայտնաբերվել։

Վերոգրյալ դեպքերի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներում կազմվել են համապատասխան արձանագրություններ։




Լրահոս