
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից: Հավելենք, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: