Armenian text to speach

ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության երրորդ ծրագրի շրջանակներում պետության կողմից կտրամադրվի միանվագ դրամական աջակցություն այն ընտանիքներին, որոնք ունեն գործող հիպոտեքային վարկ, եւ ընտանիքում ծնվում է երեխա: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ArmLur.am-ին հայտնել են, որ աջակցությունը կուղղվի հիպոտեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը: Քաղաքացին իրավունք ունի օգտվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրից՝ անկախ հիպոտեքային վարկը վերցնելու ժամկետից կամ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրից օգտվելու հանգամանքից: Աջակցության այս ծրագրից կարող են օգտվել գործող հիպոտեքային վարկ ունեցող այն ընտանիքները, որոնցում երեխան ծնվել է 2020թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, իսկ անշարժ գույքի առավելագույն գինը կազմում է 30 մլն դրամ, որը շահառուի 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով կավելանա եւս 5 մլն դրամով:

 

 

4.401.750 ՀՀ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում մայիսի 18-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Մեծավանի անտառպետության» թիվ 3-րդ պահաբաժնում հայտնաբերել են անհայտ անձանց կողմից ապօրինի հատված 58 ծառ (9 հաճարենի, 2 հացենի, 1 ուռենի, 46 սոճենի), իսկ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի ձախակողմյան անտառաշերտում՝ տանձենի տեսակի 38 ծառ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն»  մասնաճյուղի «Եղեգնուտի անտառպետության» թիվ 4-րդ պահաբաժնում արձանագրվել է նույնպես անհայտ անձի կողմից ապօրինի հատված հաճարենի տեսակի 2 ծառի (1-ը՝ հողմատապալ) դեպք: Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 4.401.750 ՀՀ դրամ՝ համապատասխանաբար 1.771.500, 2.505.000 եւ 125.250 ՀՀ դրամ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի եւ Գուգարքի բաժիններ:

 

 

ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ հանրապետության տարածքում մայիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ հյուսիսային շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-22-ը կբարձրանա 3-5 աստիճանով: Երեւանում մայիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 23-24-ի կեսօրից հետո սպասվում են անձրեւ եւ ամպրոպ:

 

 

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կկարողանան փոստային ծառայության միջոցով չգրանցված դեղորայք ստանալ: Այս մասին այսօր Ազգային Ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Գործող օրենքի համաձայն՝ քաղաքացին սահմանը հատելիս կարող է իր հետ տեղափոխել իր համար անհրաժեշտ դեղորայքը, նույնիսկ եթե այն գրանցված չէ երկրում: Նոր փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիները կկարողանան փոստային ծառայության միջոցով չգրանցված դեղորայք ստանալ: Պատգամավորը նշել է, որ շատերն այսօր անհամբերությամբ են սպասում այդ օրինագծի ընդունմանը, հատկապես՝ այս պահին, երբ սահմանները փակ են: Իր հերթին առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ չգրանցված դեղորայքի ներկրման թույլտվության ստանալու կարգը որոշվում է կառավարության համար 202 որոշմամբ: Հեշտացված կարգով 3 օրվա ընթացքում ֆիզիկական անձը կարող է թույլտվություն ստանալ: Եթե դեղորայքի գինը ցածր է 200 եվրոյից, ապա մաքսազերծում չի պահանջվի:

 

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում Երեւան քաղաքի Մարտիրոսյան-Լուկաշինի փողոցների եւ Լուկաշինի փողոց-դեպի Հին Սիլիկյան խճուղի տանող փողոցի խաչմերուկներում 2020 թվականի մայիսի 20-ից տեղի է ունեցել երթեւեկության փոփոխություն:

 

 

ՉԵՆ ԳՆԱ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին: Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր, այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն եւ անհրաժեշտություն չկա: Մարդկանց կուտակումներից զերծ մնալու եւ առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ կոչ ենք անում չգնալ օդանավակայան»:




Լրահոս