
”Ժողովուրդ”-ի լավատեղյակ
աղբյուրներից հայտնի դարձավ, որ իշխանությունները մտադիր են վաճառել Հանրապետության
հրապարակում գտնվող ՀՀ ԱԳՆ-ի, էկոնոմիկայի նախարարության շենքերը, ”Նոյան Տապան” գրախանութը: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ շենքերը վաճառվելու է ”Կեմպինսկի” կազմակերպությանը, որը հայտնի է հյուրանոցային ցանցով ողջ աշխարհում: Նույնիսկ
խոսվում է, որ այդ համալիրի նախնական արժեքը 500 մլն ԱՄՆ դոլար է: Վաճառքը դեռ գործնական
փուլ չի մտել, որովհետեւ իշխանությունները վերջնականապես չեն որոշել, թե ուր են տանելու
ներկայումս այնտեղ տեղակայված նախարարությունները: ՀՀ կառավարությանն առընթեր պետական
գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, սակայն, ”Ժողովուրդ”-ի հետ զրույցում
հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ նման հարց չի քննարկվել, եւ իշխանությունները նման
մտադրություններ չունեն: